Բիթլիսցի Դերդո մայրիկը՝ թուրք ռեժիսորի ֆիլմում

Թուրք ռեժիսոր Սերդար Օնալի «Դերդո մայրիկն ու ընկուզենին» վավերագրական ֆիլմը նվիրված է Բիթլիսում ծնված մի հայ կնոջ՝ Դերդոյի տառապանքներին, ինքնության համար մղած պայքարին, սեփական գյուղին ու տան հետ կապվածությանը։ Դերդոն կարողանում է հայկական ինքնությունը պահպանել նույնիսկ այն բանից հետո, երբ հայրն ու եղբայրը մահմեդական են դառնում։ 1975-ին՝ ամուսնու սպանությունից հետո, Դերդոն ութ երեխաների հետ փախչում ու հաստատվում է Ստամբուլում՝ շարունակելով ամեն ամառ Բիթլիս գնալ։ Ռեժիսորին զարմացրել է Դերդոյի ուրախ ու կենսախինդ կերպարը։ Ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան 2017» կինոփառատոնին և արժանացել «արծաթե ծիրան» մրցանակի։

Մեկնաբանել