Լամպ, որը բույսին օգնում է աճել ավելի արագ

Հուլիսի 24-ին մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթը» (Sevan Startup Summit), որտեղ հայկական ընկերությունները, ինչպես նաև սկսնակ նախաձեռնությունները ներկայացնում են իրենց նախագծերն ու գաղափարները։ Շիրակցի երեք երիտասարդներ ստեղծել են լամպ, որի օգնությամբ բույսը 40 տոկոսով արագ է աճում։ Արտերկրում նմանատիպ լամպերը բույսի աճը խթանում են միայն 30 տոկոսով։ Երիտասարդները պատմում են իրենց Fitolight լամպի մասին, որով հետաքրքրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։

Մեկնաբանել