Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է Հայաստանը

Այս շաբաթ Վրաստանում տեղի են ունենում ՆԱՏՕ-ի զորավարժություններ։ Զորավարժություններում, որոնք կրում են «Հավատարիմ գործընկեր 2017» (Noble Partner 2017) անվանումը, ներգրավված է ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր ութ երկրների ավելի քան 2,800 զինվոր։

Զորավարժություններին մասնակցող երկրների թվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանը, որը նաև մասնակից է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Մյուս մասնակից երկրների թվում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Թուրքիան:

Ի սկզբանե նախատեսված էր, որ Ադրբեջանը ևս կմասնակցի զորավարժություններին, բայց վերջին պահին, ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի մասնակցության պատճառով, դուրս է եկել:

Զորավարժությունների բացման արարողությանը վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցում էր Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին։

Այսօր Վրաստան է ժամանում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Մեկնաբանել