Սողանք՝ Վերին Լարսի ճանապարհին, երթևեկությունը միակողմանի է

Վրաստանում՝ Ռուսաստանի սահման՝ Վերին Լարս տանող ճանապարհին՝ Կոբի և Կանոբի գյուղերի միջև, ուժեղ անձրևի պատճառով սողանք է տեղի ունեցել: Տեղեկությունը, ըստ «Ալիք Մեդիա» կայքի, տարածել է Մցխեթա-Մթիանեթիի շրջանային ղեկավարության մամուլի ծառայությունը:

Սողանքը սկսվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում։ Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ սողանքի տակ են ընկել միկրոավտոբուս և թեթև մարդատար ավտոմեքենա, տուժածներ չկան: Որոշ ժամանակ ճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հաղորդում է, որ ներկայում երթևեկությունն իրականացվում է միակողմանի: Համապատասխան ծառայությունները ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացնում:

Մեկնաբանել