ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Թբիլիսի

Հուլիսի 31-ին ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը ժամանել է Վրաստան։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Մայքլ Փենսին և տիկնոջը դիմավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է  «Ալիք Մեդիան»։

Օգոստոսի 1-ին Վրաստանի կառավարության շենքում նախատեսված է վարչապետի և փոխնախագահի հանդիպումը, որին կհաջորդի մամուլի համար համատեղ հայտարարություն:

Փենսը կհանդիպի Վրաստանում անցկացվող ավանդական ՆԱՏՕ-ի «Հավատարիմ գործընկեր» զորավարժությունների մասնակից զինվորականներին: Զորավարժություններին մասնակցում են նաև Հայաստանի զինվորականներ։

Կարդացեք նաև՝

Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է Հայաստանը