Թրամփը պաշտոնազրկել է ընդամենը տասն օր աշխատած Սպիտակ տան խոսնակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Սպիտակ տան խոսնակ Էնտոնի Սկարամուչիին, որն այդ պաշտոնում նշանակվել էր տասն օր առաջ՝ հուլիսի 21-ին։

Ըստ The New York Times-ի, Սկարամուչիի հրաժարականը պահանջել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ջոն Քելլին։ Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Սկարամուչին ինքն է ցանկացել հեռանալ, որպեսզի հնարավորություն տա Քելլիին անձամբ հավաքելու թիմը։

Էնտոնի Սկարամուչին Ուոլ Սթրիթի ֆինանսիստ էր, որը Թրամփին քննադատել էր նախընտրական արշավի ժամանակ։ Սպիտակ տան խոսնակի պաշտոնում նա նշանակվել էր հուլիսի 21-ին։ Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը, որը չէր ցանկացել աշխատել Սկարամուչիի հետ, միանգամից հրաժարական էր տվել։

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Փրիբուսը դեմ է եղել Սկարամուչիի նշանակմանը։

Սկարամուչին New Yorker հանդեսի հետ զրույցում խիստ քննադատել էր Փրիբուսին՝ նրան անվանելով «շիզոֆրենիկ»։ Նյութը կայքում հրապարակվեց հուլիսի 27-ին։ Հաջորդ օրը Փրիբուսը հրաժարական տվեց։ Նրա տեղը նշանակվեց Ջոն Քելլին։

Մեկնաբանել