Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգորի մայրը չի թողնում՝ երկրորդ որդուն բանակ տանեն

2016թ-ի ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի եղբորը՝ Սերյոժա Հարությունյանին, զորակոչում են բանակ։ Սակայն նրա մայրը՝ Անահիտ Հարությունյանը, կտրկանապես դեմ է այդ որոշմանը և թույլ չի տալիս որդուն ծառայության տանել։ ՍիվիլՆեթի հետ զրույցում տիկին Անահիտն ասում է, որ մարտին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին է դիմել, վերջինս պատասխանել է, որ ծառայությունից ազատել հնարավոր չէ, սակայն օրենքի սահմանում հնարավոր է տարկետում ձևակերպել։ Նման պատասխան տվել է  նաև Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատը։ Տիկին Անահիտն ասում է՝ որդին՝ Սերյոժա Հարությունյանը, եղբոր մահվանից հետո ունի սպազմ և պատշաճ զննում չի անցել։