Կգա այն օրը, երբ Վրաստանը կտոնի տարածքների վերադարձը. ԱՄՆ փոխնախագահ

«Կգա այն օրը, երբ Վրաստանը կտոնի տարածքների վերադարձը»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի  փոխնախագահ Մայք Փենսը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում, այս մասին հաղորդում է «Ալիք մեդիա»-ն:

Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու դա անում է այն պահից, երբ «ռուսական տանկերը բռնագրավեցին Վրաստանի տարածքը»։ ԱՄՆ-ը նույն դիրքորոշումն ունի նաև այսօր:

«Մենք հավատում ենք, որ Վրաստանի հզորացումը կհանգեցնի երկրի տարածքների վերամիավորմանը: ԱՄՆ-ն  շարունակում է նոր ճանապարհներ գտնել, որոնց  օգնությամբ կնպաստի ոչ միայն պաշտպանական կարողությունների հզորացմանը, այլև երկրի տնտեսական զարգացմանը։ Դա լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի, կխթանի երկրի տնտեսական աճը»,- հայտարարել է Փենսը:

ԱՄՆ-ի փոխնախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուժեղ աջակցություն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

«Ես այստեղ եմ՝ ասելու, որ Ամերիկան կանգնած է Վրաստանի կողքին»,- Թբիլիսիում հայտարարել է Մայք Փենսը: