Շքամուտքում՝ բնակարանից վտարված․ Դավթյանները պահանջում են վերադարձնել իրենց բնակարանը

Ռազմիկ և Ջուլիետա Դավթյանները արդեն երկու ամիս է, ինչ ապրում եմ իրենց տան շքամուտքում՝ Երևանի Աջափնյակ թաղամասում։ Նրանց խոսքով՝ իրենց ապօրինի կերպով վտարել են իրենց սեփական բնակարանից։ Ռազմիկ Դավթյանը պնդում է, որ խարդախության զոհ է դարձել ոմն Սամվել Սամվելյանի կողմից։ Նրանց պնդմամբ՝ դատարանը որոշում է ընդունել, որ պետք է արգելել իրենց վտարումը, սակայն ոստիկանությունը ներխուժել է իրենց տուն և առանց ժամանակ տալու հանել դուրս։

Վերջիններս իրենց բնակարանի իրերով հանգրվանել են հենց բնակարանի մուտքի մոտ և արդեն երկու ամիս է, սպասում են, որ հարցը որևէ լուծում կստանա։

Քույր և եղբայր Դավթյանները դրսում բնակվելու պատճառով արդեն առողջական մի շարք խնդիրներ ունեն։