Բնակարանից վտարված․ Դավթյանները պահանջում են վերադարձնել իրենց բնակարանը

Ռազմիկ և Ջուլիետա Դավթյանները արդեն երկու ամիս է, ինչ ապրում եմ իրենց տան շքամուտքում՝ Երևանի Աջափնյակ թաղամասում։ Նրանց խոսքով՝ իրենց ապօրինի կերպով վտարել են իրենց սեփական բնակարանից։

Ռազմիկ Դավթյանը պնդում է, որ խարդախության զոհ է դարձել ոմն Սամվել Սամվելյանի կողմից։ Սամվելյանը ընկերանալով Ռազմիկ Դավթյանի հետ, վերջինիցս գումար է խնդրել` խոստանալով վերադարձնել:

Նրանք միասին գնացել են գրավատուն և Շիրազի 20 հասցեում Դավթյանին պատկանող բնակարանը գրավ են դրել: Նա պնդում է, որ ընկել է ավազակախմբի թակարդը և նշում է, որ այս ամենի մեջ նաև մասնակցություն ունեն գրավատան աշխատակիցները:

Նրանց պնդմամբ՝ դատարանը որոշում է ընդունել, որ պետք է արգելել իրենց վտարումը, սակայն ոստիկանությունը ներխուժել է իրենց տուն և առանց ժամանակ տալու հանել դուրս։

 

 

Գործն այս պահին դատարանում է և բնակարանում ոչ-ոք չի ապրում, սակայն տունը գնած անձնավորությունը փոխել է դուռը և տեսախցիկ է տեղադրել: Վերջիններս իրենց բնակարանի իրերով հանգրվանել են հենց բնակարանի մուտքի մոտ և արդեն երկու ամիս է, սպասում են, որ հարցը որևէ լուծում ստանա:

Քույր և եղբայր Դավթյանները դրսում բնակվելու պատճառով առողջական մի շարք խնդիրներ ունեն, բացի դրանից, օրվա հացի գումար չունեն: Նրանց խոսքով` երկու ամսվա ընթացքում ոչ ոք չի այցելել իրենց:

 

Ալինա Նիկողոսյան