Փաստաբաններին դատարան մտնելիս այլևս չեն զննի/խուզարկի

Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը «ջենտլմենական պայմանավորվածության» են եկել` փաստաբաններին դատական նիստերից առաջ զննության/խուզարկության ենթարկելու հարցի շուրջ․ այս մասին «Ազատությանը» ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ փորձել են այնպես կազմակերպել զննությունը, որպեսզի փաստաբաններին առավել անհարմարություններ չպատճառվի։

«Երբ փաստաբանը բոլորի ներկայությամբ բացում է պայուսակը, դատարկում է պարունակությունը, պատիվ չի բերում փաստաբանին, տպավորություն է ստեղծվում, թե փաստաբանն ինքն է անպաշտպան։ Այստեղ մենք պայմանավորվեցինք, որ նմանատիպ դեպքերում, եթե մետաղորսիչով ազդանշան եղավ, փաստաբաններին առաջարկելու են, ընդ որում հատուկ նախատեսված պահարաններ են լինելու, Ավան և Նոր-Նորքում կա, Շենգավիթում մյուս շաբաթ կլինի, որ այդ մետաղական իրը պահարանի մեջ դնի, բանալին իր մոտ գտնվի և կրկին անցնի մետաղորսիչով: Եթե նորից ազդանշան տվեց, իրենք առաջարկելու են փաստաբանին բացել պայուսակը, եթե փաստաբանն ասաց, որ ուզում է առանձին սենյակում զննություն անցնել՝ ընդ որում նույն սեռի դատական կարգադրիչի ներկայությամբ, դա կապահովեն, ինչպես նաև՝ եթե փաստաբանը պահանջի, որ իր հետ լինի իր կողմից հրավիրված ընթերակա, որովհետև ի վերջո կողմնակի աչքեր էլ են պետք, որ հետո այլ պատմություններ չլինեն և ամենակարևորը՝ որ դա կարձանագրվի», – ասել է Զոհրաբյանը։ Ըստ Փաստաբանների պալատի՝ պետք է օրենքով ամրագրված լինի, թե որ իրերն են համարվում դատարանում արգելված։

Մեկնաբանել