Մոգերինին կմասնակցի Ռոհանիի երդմնակալության արարողությանը

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Թեհրան, որպեսզի մասնակցի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, հաղորդում է Tehran Times-ը։

Ըստ թերթի՝ Մոգերինիի ներկայությունը Ռոհանիի երդմնակալությանը շատ կարևոր նշանակություն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի և 2015-ի հուլիսի միջուկային համաձայնագրի դեմ հռետորաբանությունը խստացնելու պատկերին։

Որպես Եվրոպական Միության արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատու՝ Մոգերինին կարևոր դեր է ունեցել Իրանի հետ Գրեմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի՝ անկյունաքարային համարվող միջուկային համաձայնագրի կնքման հարցում։

Երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրված Հասան Ռոհանիի երդմնակալությունը տեղի է ունենում երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի կողմից նրա նախագահությունը հաստատելուց ընդամենը մի քանի օր անց։

Իրանում նախագահական ընտրությունները կայացել էին մայիսի 19-ին։

Երդմնակալությանը, ըստ իրանական Irna գործակալության, մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել