Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը, հաղորդում է իրանական Irna.ir գործակալությունը։
Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Թեհրան պատվիրակություններ են ժամանել 70 երկրներից։
Երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրված Հասան Ռոհանիի երդմնակալությունը տեղի է ունենում երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի կողմից նրա նախագահությունը հաստատելուց ընդամենը մի քանի օր անց։
Իրանում նախագահական ընտրությունները կայացել էին մայիսի 19-ին։