Նավթի գնի անկումը իջեցրել է Ադրբեջանի արժեքը․ Արմեն Մանվելյան

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ միջազգային շուկայում էներգակիրների անկման պատճառով ընկել է նաև Ադրբեջանի կարևորությունը։ Մանվելյանը բացատրում է, թե ինչու Ադրբեջանը չի կարողանում կատարել գազի արտահանման իր պարտավորությունները, ինչպես նաև անդրադառնում Իրանի էներգետիկ խնդիրներին։