Զննո՞ւմ, թե՞ խուզարկում. փաստաբանները տարակարծիք են

«Սասնա ծռեր» խմբի և Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստերին փաստաբանները բարձրաձայնում են, որ իրենց դատարան մտնելիս փորձում են խուզարկել։ Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը համաձայնության են եկել փաստաբանների զննությունը կազմակերպել այնպես, որպեսզի անհարմարություններ չպատճառվեն։ Այս հարցի շուրջ ևս տարակարծություններ կան։