Menu Group-ը ձեռք է բերել Վրաստանում Delivery Hero ընկերության մասնաճյուղը

Delivery Hero Group (“Delivery Hero”) ընկերությունը, որը հանդիսանում է սննդի առցանց պատվերների և առաքման ոլորտում համաշխարհային առաջատար և Menu Group (UK) Limited ընկերությունը, որը հանդիսանում է սննդի առաքման առցանց ծառայության առաջատարը Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում, այսօր հայտնեցին, որ Delivery Hero-ի վրացական մասնաճյուղը՝ Foodpanda Georgia LLC-ն, վաճառվել է Menu Group ընկերությանը, որը Վրաստանում հանդես է գալիս Menu.ge բրենդի ներքո:

«Մեր թիմն ահռելի գործ է կատարել Վրաստանում, սակայն մեր ուշադրությունը կենտրոնացած է այն շուկաների վրա, որտեղ մենք դառնում ենք բացարձակ առաջատար և ամուր դիրքեր ենք գրավում շուկայում։ Որոշ երկրներ լքելու գործընթացը մեզ հնարավորություն է տալիս կենտրոնացնել մեր ջանքերը և ռեսուրսները խմբի մնացած մասնաճյուղերի վրա, որտեղ մենք շարունակում ենք ունենալ աճի մեծ հնարավորություններ»,- ասել է Delivery Hero-ի գործադիր տնօրեն Նիկլաս Օստբերգը։

«Ոլորտում ընկերությունների խոշորացման ալիքը շարունակվում է, ինչն ավելի արագ ճանապարհ է հասնելու արդյունավետ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ծավալների՝ հատկապես համեմատաբար փոքր շուկաներում։ Շնորհակալ ենք մեր գործընկեր Foodpanda-ին Վրաստանում Menu Group-ի հետ համատեղ ռեստորանային ուտելիքի ցպահանջ շուկայի ձևավորման համար։ Այս քայլից հետո մենք պատրաստվում ենք սևեռել մեր ուշադրությունը երեք երկրներում սպասարկման որակի բարելավմանն ու առաքման արագությանը՝ ի շահ մեր սիրելի հաճախորդների»,- նշել է Menu Group-ի տնօրեն Վահան Քերոբյանը:

Մեկնաբանել