Շոգ եղանակը կպահպանվի ևս հինգ օր

Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել