Հարձակում բանան ներկրող գործարարի սառնարանների վրա

Բանան ներկրող գործարար Վահրամ Միրաքյանը հայտարարել է, որ այս գիշեր իրենց սառնարանների վրա հարձակում են գործել և ծծմբաթթու լցրել կոմպրեսորների վրա։ Միրաքյանն իր  ֆեսյբուքյան էջում գրառում է արել և տեղադրել վնասված սարքերի նկարները․

Բանանի և արևադարձային մրգերի շուկան Հայաստանում համարվում էր ամենամենաշնորհացվածներից մեկը, որտեղ գերիշխող դիրք ունի ԴԱՀԿ նախկին պետ, ներկայում ԱԺ հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ փոխկապված «Քեթրին» ընկերությունը։

2016թ․ նոյեմբերին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց ներկրումների ոլորտի ազատականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, Միրաքյանը առաջիններից էր, որ բանանի խմբաքանակ ներկրեց Հայաստան։

Ավելի վաղ մի խումբ անհայտ անձինք հարձակվել էին բեռնատարով բանանի խմբաքանակ բերած մի գործարարի վրա։