Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղը, որ գտնվում է Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ճանապարհին, սողանքային գոտում է։ Գյուղի տների մեծ մասը փլուզման վտանգի տակ է։ Բնակիչները, սակայն, հրաժարվում են լքել գյուղը։
Ողջաբերդ․ հոսող գյուղը
Post navigation
Posted in:
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղը, որ գտնվում է Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ճանապարհին, սողանքային գոտում է։ Գյուղի տների մեծ մասը փլուզման վտանգի տակ է։ Բնակիչները, սակայն, հրաժարվում են լքել գյուղը։
ՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով. իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների, շեշտադրումների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: «ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Շրջափակման […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: «Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին: Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ»,- ասված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է, թե որոնք են լինելու Ռուսաստանի գործողությունները՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար։ Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին նա ասաց, որ ռուսական կողմը մեծ հաշվով աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, այն է՝ անվտանգության երաշխիքների ու արցախցիների իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշվեն «Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև»։ Նա նաև օրինակներ բերեց, ասաց, որ նմանաբնույթ քննարկում գնացել է նաև Մինսկի պայմանավորվածություններում։ «Մենք աջակցում ենք Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը։ Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների […]
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե 2022-ին Հայաստան է տեղափոխվել (ռելոկացվել) 108-110 000 ռուսաստանցի։ «Այսինքն՝ այդքան ռուսներ են եկել Հայաստան ու մնացել մշտական բնակության»,- հայտնել է Քերոբյանը մարտի 16-ին հրապարակված հարցազրույցում։ Հատված «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցից Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Քերոբյանն Ազգային ժողովում կրկին հնչեցրել էր նույն տվյալները, սակայն նշել, թե դա վերաբերում է 2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածին։ «2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ը Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է ընդհանուր 113 753 անձ»,- նշել էր Քերոբյանը՝ հավելելով, որ նրանցից 64 862-ը […]
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը․ մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Պատրաստ ենք, ինչպես և ամրագրված է եռակողմ հայտարարություններում, ցուցաբերել օժանդակություն տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիային, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային անվտանգության հարցերին։ «Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը, և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները բոլոր որոշումների իրագործման […]