Արցախում զինվոր է զոհվել՝ Արման Սամվելի Մովսիսյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը, այս մասին տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել