«Կարմիր ծուղակ» վարորդների համար

Վճարովի ավտոկայանատեղիների համար նախատեսված կարմիր գծանշանները Երևան քաղաքի մի շարք հատվածներում գծված են կանոնների խախտմամբ։ Փաստաբանները պնդում են, որ վարչական մարմինները ծուղակ են պատրաստել։ Վարորդները կայանում կամ կանգառ են կատարում այդ հատվածներում և տուգանվում։