Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով. ԱԻՆ

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել է:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Հանգեցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ռուսաստանյան հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները:

Երեկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ։ Քննարկվել է ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: