Օգնության ենք դիմել ժամանակին. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը՝ NEWS.am-ին

Օգնության ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է հավելյալ՝ հրշեջ-ինքնաթիռի ներգրավում․ այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Խոսրովի անտառի հրդեհը մարելու համար Հայաստանն ավելի շուտ չդիմեց ՌԴ-ին՝ ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով, Տոնոյանն ասել է, որ առաջին երկու օրերին հրդեհի ծավալները և դրա տարածման առանձնահատկությունները դեռ չէին մատնանշում հրշեջ ավիացիայի ներգրավման անհրաժեշտություն։

«Ցանկացած երկիր նման պայմաններում արձագանքում և պայքարում է սկզբում իր ուժերով, ապա, իրավիճակի որոշակի վատթարացման պարագայում, դիմում միջազգային օգնության: Նշեմ, որ մենք հրդեհի մասին ահազանգը ստացել ենք օգոստոսի 12-ին և ՌԴ ԱԻՆ օգնությանն ենք դիմել օգոստոսի 14-ի առավոտյան: Նշված ժամանակահատվածում արդեն իրականացվել էր տարածքի հետախուզություն, իրավիճակի բացահայտում՝ կիրառվել էր մեր երկրի ՊՆ օդուժը, ինչպես նաև՝  կիրառել էինք նմանատիպ հրդեհների դեմ պայքարելու համար նախատեսված հրդեհաշիջման 6 եղանակները, այդ թվում՝ ուղղաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը: Օգնության ենք դիմել ժամանակին՝ այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ անհրաժեշտ է հավելյալ՝ հրշեջ-ինքնաթիռի ներգրավում»,- ասել է Տոնոյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։