Թուզ, նուռ, փշալար․ Շվանիձոր

Հովհաննես Օհանյանը ծնվել, բնակվում և աշխատում է Մեղրու շրջանի Շվանիձոր գյուղում։ Հայաստան-Իրան պետական սահմանի երկայնքով ընդամենը 5 բնակավայր կա, երկու քաղաք՝ Ագարակ ու Մեղրի, և երեք գյուղ՝ Ալվանք, Շվանիձոր ու Նռնաձոր։ Արդեն միավորված այս համայնքների հողերի մեծ մասը Արաքսի հենց ափին է, մի մասը փշալարից այս կողմ, մյուս մասը՝ փշալարի և Արաքսի միջև։ Հայաստան-Իրան սահմանում, ինչպես Հայաստան-Թուրքիա, տեր ու տնօրենը ռուս սահմանապահներն են։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Գևորգ Հարոյանը այցելել են Շվանիձոր։