Ահաբեկչությունների շարք Իսպանիայում (լրացվող)

Օգոստոստի 13-ին Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել անցորդների։ Առնվազն 13 հոգի է զոհվել, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։ Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն։ Միկրոավտոբուսի մեջ գտել են մարոկացու անունով Իսպանիայի քաղաքացու անձնագիր։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկու զինված անձ, ենթադրաբար՝ հարձակումը իրականացրածները, մտել են մոտակա ռեստորաններից մեկը, որտեղ պատանդներ են պահում։ Այլ հաղորդումների համաձայն՝ հարձակվողներից մեկը պատսպարվել է մոտակա բարում։ Ոստիկանությունը փակել է դեպքի վայրին հարակից փողոցները։ Բարսելոնայի դեպքերին հաջորդել է հարձակում Կամբրիլս քաղաքում։

Օգոստոսի 18

16:00

Բարսելոնայում և Կամբրիլսում հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 14-ի։ Բժիշկների տեղեկություններով, հիվանդանոցում մահացել է Կամբրիլսում վիրավորված մի կին։

11։00

ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը

Ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։

10։00

Ինչպես հաղորդել է իսպանական ոստիկանությունը, Կամբրիլս քաղաքում չեզոքացվել է չորս կասկածյալ և կանխվել է երկրորդ ահաբեկչությունը, որը պետք է հետևեր Բարսելոնայի հարձակմանը։ Եվս մեկ հարձակվող վիրավորվել է։

Իսպանացի բժիշկների տեղեկություններով՝ հարձակվողները վիրավորել են յոթ հոգու, այդ թվում՝ ոստիկանի։ Ականատեսները հաղորդում են փոխհրաձգության մասին, որը տեղի է ունեցել Կամբրիլսի նավահանգստի շրջանում։ Ոստիկանությունը իրավիճակը պահում է վերահսկողության տակ։

Կամբրիլսը Բարսելոնայից դեպի հարավ-արևմուտք գտնվող ծովափնյա քաղաք է։

Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կամբրիլսում տեղի ունեցած հարձակման մասնակիցները գիշերը միկրոավտոբուսով վրաերթի են ենթարկել մի քանի հոգու՝ փորձելով վերարտադրել Բարսելոնայի հարձակումը

Օգոստոսի 17

23:30

Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ Բարսելոնայի ահաբեկչությությունը ինքն է կազմակերպել։ Այս մասին հաղորդել է Իսլամական պետությանը մոտ կանգնած Amaq լրատվական գործակալությունը։

22։47

Ենթադրյալ ահաբեկիչներից մեկը սպանվել է փոխհրաձգության արդյունքում։ Իսպանական El Mundo-ն գրել է, որ սպանված տղամարդը ավելի վաղ Բարսելոնայի կենտրոնում ճեղքել-անցել էր ոստիկանական պատնեշը։

22:10

El Periodico թերթը հաղորդել է, որ կասկածյալ ահաբեկիչը ձերբակալվել է Մանլյե քաղաքում։

21։27

Իսպանական El Pais-ն հրապարակել են կասկածյալ ահաբեկիչի լուսանկարը։ Նա մարոկացի Դրիս Ուքաբիրն է։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա է եղել մեքենայի ղեկին։

Մեկնաբանել