Այրված անտառը

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ բռնկվեց, որը հաջողվեց մեկուսացնել օգոստոսի 16-ին` ռուսաստանյան ինքնաթիռի օգնությամբ: Օդանավը կատարել է մոտ 20 հրդեհաշիջման թռիչք և մինչ այժմ շարունակում է աշխատանքը։ Կառավարության նիստին արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է, որ նախնական հաշվարկներով՝ 680 հեկտար անտառ է այրվել: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը, որն այդ օրերին ակտիվ աշխատել է, կարծում է, որ հրդեհի մասշտաբները հասել են 3000-5000 հեկտարի: Մանուկյանի խոսքով` հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անհատներ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսուչները, Արարատի մարզպետարանը, բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ինչպես նաև պաշտպանության նախարարության աշխատակիցներ։

Մեկնաբանել