Աբդուլլահ Գյուլը՝ նորից թուրքական մամուլի առաջին էջերին

Թուրքական մամուլում վերջին օրերին շատ է շրջանառվում երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի անունը։ Չնայած Էրդողանի հրավերին՝ նա չի մասնակցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության 16-ամյակի միջոցառումներին։ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններում լարվածությունը չի թուլանում։ Կարո Փայլանը այցելել է այն վայրը, որտեղ հայկական գերեզմանոցի վրա հասարակական զուգարան է կառուցվել։

Մեկնաբանել