Մահացել է Պերճ Զեյթունցյանը

Օգոստոսի 21-ին 79 տարեկանում կյանցիք հեռացել է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսում, 1938 թ.։ 1948թ․ հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963թ․ ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964թթ․ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968թթ․ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975թթ․` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986թթ․՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992թթ․ եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

Մեկնաբանել