Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը Վրաստան է ուղարկել ուղղաթիռ՝ Բորջոմիի անտառում բռնկված հրդեհի դեմ պայքարի նպատակով։
Հրդեհաշիջման աշխատանքներին հետևում է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին, որը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տեսանյութ և լուսանկարներ։
Նա տեղեկացրել է, որ «կրակը մեկուսացվել է, և այժմ աշխատանքներ են տարվում այն մարելու ուղղությամբ»։