Շարունակվող ապրիլ․ Սարգիս Խալաֆյան

49-ամյա Սարգիս Խալաֆյանը 2016-ի ապրիլին ռազմաճակատ մեկնող կամավորներից էր։ 1990-ականներին նույնպես որպես կամավոր մասնակցել էր արցախյան պատերազմին, որից վերադարձել էր երկրորդ կարգի հաշմանդամությամբ։ Վերջին անգամ մարտի մեկնելիս դեղերն իր հետ վերցնել մոռացել էր, փոխարենն ասել էր. «Գնում ենք մեր բալեքի կողքը լինենք»։ Կնոջ և չորս զավակների հետ ապրում էր վարձով, մի տնից մյուսը տեղափոխվելով։ Ընտանիքը սեփական տուն ստացավ Խալաֆյանի զոհվելուց հետո՝ հրամանատարի միջնորդությամբ։

Մեկնաբանել