Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը օգոստոսի 21-ին հաղթեց աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Փարիզում ընթացող մենամարտում: Ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ:

Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն․ առաջին անգամ՝ 2014թ․, երկրորդ անգամ՝ 2015թ․։ Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է։

Մեկնաբանել