Դեբեդավան․ դեղձ, արքայանարինջ, խաղող

Հայաստանում ծովի մակերևույթից ամենացածր բնակավայրը Դեբեդավան համայնքն է հայ-վրացական սահմանին՝ Դեբեդ գետի հովտում։
Դեբեդավանում մինչև 1988-ի նոյեմբեր բնակվել են ադրբեջանցիներ։ Նրանց հեռանալուց հետո այստեղ հաստատվել են հայեր Ադրբեջանի Վարդաշենի և Կուտկաշենի շրջանից։ Համայնքի վարչական ղեկավար Վանյա Դամիրչյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին և Նարեկ Հայրյանին պատմել է Դեբեդավանի այգեգործության մասին։