Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին` ժամը 18։00-ից 20։00-ն, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 24-ին, Կամերային երաժշտության տանը` ժամը 12։00-ից 13։30-ը. այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան։

ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել