Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի Ազնավուրի անվանական աստղը

Օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման հանդիսավոր արարողությունը։ 

Շառլ Ազնավուրի պաշտոնական էջում նախապատրաստական աշխատանքների լուսանկարներ են հրապարակվել։ 

Շանսոնյեն ժամանել է Լոս Անջելես վաղը կայանալիք արարողությանը մասնակցելու նպատակով։