Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն։
Ինչպես հաղորդում է armsport.am կայքը, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 80 կգ քաշային կարգի եզրափակչում 5:0 հաշվով Մանուկյանը հաղթել է բելառուս Ռադիկ Կուլիևին՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Փարիզ-2017-ում Մանուկյանի ոսկե մեդալը 2-րդն է. ավելի վաղ Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: