Օգոստոսի 28-ից Երևանում՝ նոր արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2017թ. օգոստոսի 28-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
– Երևան քաղաքի Էրեբունի փողոց (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

– Երևան քաղաքի Գյուրջյան փողոց (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: