Կատարը վերադարձնում է Իրանում իր դեսպանին

Կատարը հայտարարել է, որ Թեհրան է վերադարձնում իր դեսպանին, որը ավելի քան 20 ամիս առաջ հետ էր կանչվել՝ ի նշան Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունների վրա հարաձկումների դեմ բողոքի։

Al Jazeera-ն վկայակոչում է Կատարի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Իրանում երկրի դեսպանը վերստանձնում է իր լիազորությունները, քանի որ Դոհան ցանկանում է ամրապնդել կապերը Իրանի հետ բոլոր ոլորտներում։

Դեսպանի վերադարձի ժամկետը չի հստակեցվում։

Կատարի և Իրանի հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում Դոհայի և մի շարք արաբական երկրների միջև ճգնաժամի պայմաններում, որոնց թվում՝ Սաուդյան Արաբիան է, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը։ Նրանք Կատարին մեղադրում են ահաբեկչությունը հովանավորելու և մյուս երկրների գործերին միջամտելու մեջ, ինչը Կատարը հերքում է։

Ծոցի ճգնաժամի մասին ավելին՝ Արաբական երկրները 13 պահանջ են ներկայացրել Կատարին։

Լուսանկարում՝ Կատարի և Իրանի ԱԳ նախարարներ Խալիդ բին Մուհամեդն ու Ջավադ Զարիֆը

Մեկնաբանել