«Սասնա ծռերի» դատապաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

Այսօր՝ օգոստոսի 24-ին, շարունակվում է «Սասնա ծռերի» անդամներից 18-ի գործով դատական նիստը։ Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը: Պաշտպանների խոսքով՝ առանց իրենց պաշտպանյալների նիստի անցկացումն ապօրինի է։

Փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նիստը նախագահող դատավորին, որը դատավորը մերժեց։

«Սասնա ծռերի» գործով օգոստոսի 23-ի դատական նիստի վերաբերյալ տեսանյութն ու տեքստը՝ այստեղ։

 

Լուսանկարը՝ օգոստոսի 23-ի նիստից։