Հոգլանդը որևէ նոր բան չի ասել․ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ﬔկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի աﬔրիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ աﬔրիկացի համանախագահը «որևէ նոր բան չի ասել»:

«Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները՝ կտեսնեք նույնը»,- ասել է Նալբանդյանը։ 

Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Մենք ﬔր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով և Հայաստանը բազﬕցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ ﬕայն խուսափում է, այլ ձևացնում է, որ ոչ ﬕ այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»:

Նախարարը նաև վստահեցրել է, որ աﬔրիկացի համանախագահի հայտարարության ﬔջ հայկական կողﬕ համար որևէ վտանգավոր բան չկա: