Վերելակով ավտոբուսին սպասելով

Հաշմանդամություն ունեցող անձինք, մասնավորապես, սայլակներով քաղաքացիները Երևանի տրանսպորտից օգտվելու դժվարությունների են առերեսվում․ չվացուցակները հստակ չեն, ավտոբուսները՝ քիչ։ Այս խնդրի լուծումը հասարակական կազմակերպություններն ու քաղաքապետարանը փորձում են համատեղ գտնել։