Կրասնոդարի շրջանում ավտոբուսն ընկել է ծովը, կա առնվազն 14 զոհ

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում բանվորներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ծովը, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 14 մարդ։ 

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաջողվել է փրկել 24 հոգու, որոնցից 8-ը հոսպիտալացվել է։

Ավտոբուսը դուրս է բերվել ջրից։ Ռուսաստանի ԱԻՆ տվյալներով՝ ավտոբուսը պատկանում է «Տամաննեֆտեգազ» նավթագազային ընկերությանը։