Այսօր շարունակվել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժել է Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանի միջնորդությունը և չի վերացնի նրա նկատմամբ կայացված կալանքի որոշումը։
Մեկ այլ որոշմամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը վերացրել է Ժիրայր Սեֆիլյանի և ընտանիքի անդամների տեսակցությունների արգելքը․ նրանց կթույլատրվի տեսակցել Արմավիր ՔԿՀ֊ում պահվող Ժիրայր Սեֆիլյանին։