Ծանրորդ Գոռ Մինասյանը՝ Ունիվերսիադայի չեմպիոն

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթացքող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերի ծանրամարտի 105+ կգ քաշային կարգում Գոռ Մինասյանը դարձավ չեմպիոն, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ունիվերսիադայի ոսկե մեդալը Մինասյանը նվաճեց երկամարտի 430 կգ արդյունքով:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերեւում պահեց 200 կգ, իսկ հրումում ՝ 230 կգ:

Մեկնաբանել