Հրդեհ և պայթյուններ Ադրբեջանի զինապահեստներից մեկում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինապահեստներից մեկում օգոստոսի 27-ին հրդեհ է բռնկվել, որի արդյունքում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:

Հաղորդվում է, որ զինապահեստից վիրավորների տարհանումը դժվարացնում է պայթյունավտանգ նյութերի առկայությունը:

Ւշխանությունները չեն հաղորդում զինապահեստի վայրը, սակայն տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այն գտնվում է Ադրբեջանի հյուսիսարևելյան՝ Սիազանի շրջանում:

Մեկնաբանել