Հացի գինը «ձգտում է» բարձրացման

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաց և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար ներդրել է սանիտարական անձնագրերի տրամադրման համակարգ։ Դա ենթադրում է փոխադրամիջոցի նոր կահավորում և հարմարեցում տեղափոխվող սննդին, ինչը, տնտեսվարողների կարծիքով, կարող է հանգեցնել զգալի ծախսերի։