Հավատում եմ՝ կարգավորումը հնարավոր է․ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ

Ցանկանում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման համաձայնություն տան․ ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերը։

«Որպես Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ ես անհամբեր սպասում եմ ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերների հետ աշխատանքի մեկնարկին, որպեսզի նպաստենք կողմերի՝ միմյանց հետ կառուցողական աշխատանքին։

Ես ցանկանում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպման համաձայնություն տան, կենտրոնանան բարի կամքի վրա հիմնված բանակցությունների վրա՝ խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար։ Ես հասկանում եմ, որ կան շատ բարդ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել, սակայն հավատում եմ, որ կարգավորումը հնարավոր է։ Դրա համար Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պետք է առաջին հերթին ցուցաբերեն քաղաքական կամք, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը շատ երկար է տևում»,- ասել է Շեֆերը։

Մեկնաբանել