Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:
12:53
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
11:43
Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: