Տրանսպորտի նախարարությունում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ էր․ ԱԻՆ (լրացված)

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված:

12:53

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն իրականացվել է մարդկանց տարհանում:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

11:43

Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոխանցում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Մեկնաբանել