Արցախում ականապայթյունային վիրավորումից զինծառայող է զոհվել՝ Հայկ Գագիկի Խաչատրյանը

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: