«Նաիրիտ»-ում հրդեհի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին քրեական գործ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ի մասի հատկանշներով։

Հաղորդագրությունում ասված է, որ մշակվել են աշխատանքային վարկածներ և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ՝ հրդեհի բռնկման պատճառները պարզելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:

ՔՕ հոդված 240.1 Հողերի անտնտեսվար օգտագործումը կամ աղտոտումը

Հողերի անտնտեսվար օգտագործումը կամ փչացումը, դրանք արտադրական ու այլ թափոններով և կեղտաջրերով աղտոտելը, հողերը բարելավելու և աղակալումից, էրոզիայից ու նրանց վիճակը վատթարացնող այլ պրոցեսներից պաշտպանելու պարտադիր միջոցառումները չկատարելը, ներտնտեսական հողաշինարարության` սահմանված կարգով հաստատված նախագծերից առանց պատշաճ թույլտվության շեղվելը կամ հողամասերը ոչ իրենց նպատակին օգտագործելը, որն էական վնաս է պատճառել, ինչպես և էական վնաս չպատճառած նույն արարքները, որոնք կատարվել են վարչական տույժի նիջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով, կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով, կամ տուգանքով մեկ հազար հինգ հարյուրից մինչև երեք հազար դրամ:

(ընդունված է 22.11.78, 26.10.83, 04.06.91 խմբագրությամբ)

Մեկնաբանել